Բրազիլական «SBT» հեռուստաընկերությունը վիդեոկոնֆերանս է կազմակերպել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և ՊՍԺ-ի ֆուտբոիստ Նեյմարի միջև:

Զրույցի ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ միմյանց հասցեին գովեստի խոսքեր են հնչեցրել.

«Մենք շարունակում ենք կարոտել քեզ: Կրկին Կցանկանայի քո և Սուարեսի հետ մատե խմել առավոտյան»,-ասել է Մեսսին:

Նեյմարն իր հերթին ավելացրել է.

«Շնորհակալ եմ, եղբա՛յր: Դու իմ ֆուտբոլային կուռքն ես: Բացի այդ, դու իմ ավագ ընկերն ես»,-հավելել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ բրազիլացի խաղացողը նախկինում հանդես էր գալիս կատալոնական ակումբում, սակայն այս ամռանը փոխել է ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ: