Իտալական «Միլանը» հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին պատրաստվում է լքել ակումբը.

«Եթե կարճ, ապա տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Լեոնարդոն հերքում է այդ լուրերը: Բոնուչին վստահում է ակումբի ծրագրերին և «Միլանը» լքելու տեղեկությունները ոչ մի հիմք իրենց մեջ չեն պարունակում:

Թիմի ավագն իր խաղընկերների հետ ջանասիրաբար աշխատում է, որպեսզի ակումբը դուրս բերի այս ծանր իրավիճակից»,-ասվում է «Միլանի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: