Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին,- փոխանցում է Don Balon-ը:

29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո, սակայն իսպանացի մասնագետը կարծում էՙ կատալոնական ակումբը կհամաձայնվի կիսապաշտպանին վաճառել 56 միլիոն եվրոյով: Գվարդիոլան և Բուսկետսը միասին աշխատել են 2008-ից 2012 թվականներին «Բարսելոնայում»:

Իսպանացու պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2021 թվականին: