Չնայած մի շարք խոսակցություններին, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի հեռանա ակումբից:

Անգլիական լրատվամիջոցները վստահեցնում են, որ չիլիացին պատրաստվում է նոր պայամանագիր կնքել «զինագործների» հետ: Ֆուտբոլիստի գործակալների և լոնդոնյան ակումբի ղեկավարների միջև բանակցությունները վերջնական փուլում են:

«Football.london»-ն իր հերթին գրում է, որ խաղացողն անձամբ է խոսել ակումբի ղեկավարների հետ և հայտնել, որ երջանիկ է «Էմիրեյթսում»:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Սիթին»: