Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին եւ, առհասարակ, հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար: Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ`հասնելու նորանոր հաջողությունների`ի ուրախություն իմ ազգի»,- ֆեյբուքյան էջում գրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվել էր sms քվեարկության եւ մարզական լրագրողների (NEWS.am Sport-ը չի մասնակցել) քվեարկության արդյունքում: Լրագրողների քվեարկությամբ առաջին տեղում հայտնվեց Արթուր Ալեքսանյանը, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեծ առավելությամբ հաղթեց sms քվեարկությամբ, որը մեկնարկել էր դեկտեմբերի 11-ից:

Առաջին անգամ մրցույթն անցկացրեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հայաստանի 2017թ. 10 լավագույն մարզիկները

1. Հենրիխ Մխիթարյան - 9897.62 միավոր (ֆուտբոլ)

2. Արթուր Ալեքսանյան - 7686.50 (հունահռոմեական ըմբշամարտ)

3. Լեւոն Արոնյան - 6148.59 (շախմատ)

4. Գրիգոր Մխիթարյան - 4568.93 (սամբո)

5. Մաքսիմ Մանուկայն - 4377.62 (հունահռոմեական ըմբշամարտ)

6. Հովհանանես Բաչկով - 3953.65 (բռնցքամարտ)

7. Սիմոն Մարտիրոսյան - 3683.72 (ծանրամարտ)

8. Էդգար Ստեփանյան - 2503.92 (հեծանվասպորտ)

9. Արթուր Թովմասյան - 2485.95 (մարմնամարզություն)

10. Տիգրան Կրակոսյան - 2196.90 (սամբո)

Նյութի աղբյուրը` NEWS.am