«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի կարող օգնել իր թիմին «Ինտերի» հետ խաղում: Հանդիպումը կայանալու է Իտալիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում:

Տեղեկությունը հաստատել է նաև «ռոսոներիների» մամուլի ծառայությունը: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, որից հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակով է բացակայելու իտալացի դարպասապահը:

Հիշեցնենք, որ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: