Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ ժամանակին հիանում էր Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խաղով:

Թիմերը մրցելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:

«Ռեալի» խաղերի ժամանակ հանդիպելու եմ իմ կուռք Ռոնալդուին: Նա իմ մանկության հերոսն էր: Հիանալի էր Կրիշտիանուին հանդիպել Վալդեբեբասում: Սակայն ես ցանկանում եմ միայն հաղթել: ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին էական չէ, թե ով է մեր մրցակիցը:

Հիանում էի Ռոնալդուով, երբ ավելի երիտասարդ էի, սակայն դա ավարտվել է: Մեկնելու եմ Մադրիդ հաղթանակի հետևից»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը: