Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN-ի վարկածով ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում եւ 10 լավագույն հարձակողական կիսապաշտպանների թվում:

«Ինչպես Սինձի Կագավայի դեպքում, այնպես էլ Մխիթարյանի մոտ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն բան այնքան հարթ չէ, ինչպես «Բորուսիայում» էր: Սակայն դրվագներով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն ու սուր փոխանցումների վարպետը փայլում էր: Այնպես որ, հույս կա, որ նա կամրապնդվի մանչեսթերցիների հիմնական կազմում: Դորտմունդում եւս Մխիթարյանի մոտ ամեն բան լավ չէր սկզբում: Մխիթարյանի համար ոգեշնչում եղավ այն, որ նա կարդաց Թոմաս Տուխելի նվիրած գիրքը: Հուսով ենք շատ շուտով Ժոզե Մոուրինյոյին տեսնել Մանչեսթերի գրադարանում»,- գրել է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվել էր նաեւ The Guardian-ի եւ Sky Sports-ի վարկածով:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am