Daily Star պարբերականը, վերլուծություն է հրապարակել, որով ենթադրվում է, որ Պրեմյեր լիագյի 21-րդ տուրի խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում կներառվի նաև Հենրիխ Մխիթարյանը։ ՄՅՈւ-ի հավանական մեկնարկային կազմը հետևյալ խաղացողներից բաղկացած կլինի. Դավիդ Դե Խեա, Էշլի Յանգ, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ: Հիշեցնենք, որ խաղը կսկսվի դեկտեմբերի 30-ին, Երեւանի ժամանակով 21:30-ին: