«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մայքլ Կարիկն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որի որդին ծնվել էր խնդիրներով:

«Կան բաներ, որոնք ֆուտբոլից կարեւոր են: Ամենալավն ու բարին եմ մաղթում քեզ ու քո ընտանիքին, հատկապես՝ քո որդուն»,- թվիթերյան էջում գրել է անգլիացի կիսապաշտպանը:

Ավելի վաղ Դավիդ Սիլվան հայտնել էր, որ իր որդի Մատեոն ծնվել է ժամանակից շուտ եւ պայքարում է կյանքի համար:

Նյութի աղբյուրը`  NEWS.am