«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի` «Նումանսիայի» հետ խաղի հայտացուցակը, որտեղ ընդգրկվել են 19 ֆուտբոլիստներ:

Մադրիդյան թիմի մի շարք առաջատարներ չեն մասնակցի առաջիկա խաղին:

Մասնավորապես, հանդիպմանը կողքից կհետևեն Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Մարսելոն և Լուկա Մոդրիչը: Խաղին չեն մասնակցի նաև վնասվածքներ ստացած Սերխիո Ռամոսն ու Կարիմ Բենզեման:

Հիշեցնենք` «Ռեալ»-«Նումանսիա» խաղը կկայանա այսօր` հունվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին: Առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

«Ռեալի» ամբողջական հայտացուցակը`