Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի պատրաստվում լքել իտալական ակումբը: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:

Արգենտինացի հարձակվողը ցանկանում է մնալ միլանյան ակումբում առնվազն մինչև ամառ: Մրցաշրջանի ավարտից հետո կքննարկվի նրա տեղափոխության հարցը:

Բացի այդ, ամռանը ուժի մեջ է մտնելու 24-ամյա հարձակվողի հրաժարագնի մասին կետը, որը կազմում է 110 մլն եվրո:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Իկարդին գաղտնի բուժզննում է անցել մադրիդյան ակումբի համար: