«Տոտենհեմը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մտադիր է բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Դելե Ալիին:

Ալին գործող պայմանագրով շաբաթական 60 հազար ֆունտ է վաստակում, սակայն ակումբում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստին պետք է պարգևատրել գրանցած առաջընթացի համար, հայտնում է «The Telegraph»-ը:

Լոնդոնյան թիմը ղեկավարները, Ալիին նոր պայմանագիր առաջարկելով, ցանկանում են նաև ապահովագրել իրենց ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունից «Ռեալ» կամ «Մանչեսթեր Սիթի», որոնք հետաքրքրված են նրա ծառայություններով:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել և դարձել է 5 գոլի հեղինակ: