Մադրիդի «Ռեալը» մտադիր է ֆրանսիական ՊՍԺ-ից գնել պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշին, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»:

Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, փարիզցիները «չղջիկներին» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները վաճառելու համար պահանջել էին 40 միլիոն եվրո: Սակայն մադրիդցիները ստիպված կլինեն ավելի մեծ գումար վճարել:

Իր հերթին ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար պարտավոր է մինչև հունիսի 30-ը ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 80 միլիոն եվրո: