«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը պատմել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիացուն խնդրել է տեսանյութեր չուղարկել, երբ ինքը հիվանդ էր քաղցկեղով.

«Հիվանդությունը տառապանք է, որը ես ամբողջ կյանքում կհիշեմ: Անտանելի էր, կարծես` դանակով հարվածներ:

Երբ բժիշկն ասաց, որ պետք է վիրահատվեմ, ես երջանիկ էի: Այդ տառապանքները ոչ մեկին չեմ կամենում: Շատ էի նիհարել, խաղերից մեկից առաջ ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին տեսանյութ ուղարկեցի, որպեսզի ուրախացնեմ նրանց և աջակցեմ: Գիտե՞ք` ինչ ասաց Մեսսին. ասաց, որ ես նման տեսանյութեր չուղարկեմ, քանի որ դա նրանց համար շատ ցավալի էր:

Ես այդ մասին ընդհանրապես չէի մտածել: Փորձում էի աջակցել նրանց, բայց նրանք ասացին, որ իրենց համար շատ դժվար է տեսնել կենդանի դիակի, դա նրանց վշտացնում է:

Երբ Անրին եկավ հիվանդանոց ինձ տեսության, ես երեխայի պես լաց եղա: Չէի ցանկանում, որ նա ինձ տեսնի այդպիսին, բայց նաև ուրախ էի, որ նա այցելել էր ինձ»,- ասել է Աբիդալը «Canal +»-ի եթերում: