«Արսենալը» պատրաստ է հունվարին բաց թողնել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին երկու պայմանի կատարման դեպքում:

Ինչպես հայտնում է «BBC»-ն, չիլիացին կարող է հեռանալ «զինագործների» կազմից, եթե ակումբին արվի արժանավայել առաջարկ ու եթե հարձակվողին փոխարինող գտնվի:

Ավելի վաղ, ԶԼՄ-ներն արդեն հայտնում էին, որ լոնդոնցիները 29-ամյա ֆուտբոլիստին որպես փոխարինող տեսնում են «Բորդոյի» հարձակվող Մալկոմին: Ֆրանսիական ակումբն իր բրազիլացի հարձակվողին 50 մլն եվրո է գնահատում:

Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա նրա հիմնական հավակնորդը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթին»: Տեղեկատվություն կար, որ չիլիացին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձով (մոտ 282 հազար եվրո), իսկ «Արսենալին» ֆուտբոլիստի համար առաջարկվել է 20 մլն ֆունտ (մոտ 22,5 մլն եվրո), բայց լոնդոնցիները դեռևս վերջնական պատասխան չեն տվել: