Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարներին, որոնց կատարման դեպքում նա կմնա իտալական թիմում:

Արգենտինացին ցանկանում է տարեկան ստանալ 9 մլն եվրո աշխատավարձ: Այժմ նրա աշխատավարձը կազմում է 4.5 մլն եվրո: «Ներաձուրիներն» էլ, իրենց հերթին, ցանկանում են ֆուտբոլիստի պայամանագրից հանել հրաժարագնի մասին կետը, կամ 110 մլն եվրոյից դարձնել 200 մլն:

Նախկինում նշվում էր, որ Իկարդին դեռևս չի ցանկանում նոր պայմանագիր կնքել միլանյան ակումբի հետ՝ սպասելով Մադրիդի «Ռեալի» առաջարկին: