Գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նոր պայմանագիր կկնքի ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հետ: ՄԼՍ-ում հանդես եկող ակումբի մենեջեր Նելսոն Ռոդրիգեսը նշել է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները լավ են ընթանում:

«Լավատեսորեն ենք տրամադրված: Ակումբը մոտ է Բաստիանի վերադարձին:

Իհարկե, դեռ ոչինչ ստորագրված չէ, սակայն կարծում եմ՝ նա կվերադառնա»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է «AFP»-ն: