Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը միացել է «Իստանբուլին»:

30-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Նշենք, որ Թուրանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ: