Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը:

28-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»: Ինչպես հայտնում է «AS» պարբերականի լրագրող Գիլյեմ Բալագեն, «զինագործները» տեղափոխության համար կվճարեն 60 մլն եվրո:

Գաբոնցի խաղացողը լոնդոնյան ակումբի կազմում պետք է փոխարինի Ալեքսիս Սանչեսին, ով մոտ օրերս կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը հեռացվել էր թիմի կազմից կարգահապահական կանոնները խախտելու պատճառով: Հարձակվողը ներկա չի գտնվել շաբաթ օրը կայացած թիմի մարզմանը: