Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը երկրպագուներին և ֆուտբոլիստներին կոչ է անում հանգստություն պահպանել` կարծելով, որ դա է ճգնաժամը հաղթահարելու միակ միջոցը, փոխանցում է «Marca»-ն:

Միևնույն ժամանակ ակումբում կարծում են, որ որոշ ֆուտբոլիստներ կորցրել են թիմային խաղի և աշխատանքի զգացումը:

Մասնավորապես, «Ռեալի» ղեկավարները կարծում են , որ անձնական շահերը սկսել են ավելի վեր դասվել թիմայինից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու իր աշխատակիցները այն կարծիքին են, որ ֆուտբոլիստներն այս պահին չեն համապատասխանում ակումբի մակարդակին: Նրանց կարծիքը կիսում են նաև «Արքայական ակումբի» երկրպագուները:

Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 19 տուրի արդյունքներով «Ռեալը» 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Աղյուսակը միանձնյա գլխավորում է «Բարսելոնան», որին Զինեդին Զիդանի սաները զիջում են 19 միավորով, բայց մեկ խաղ պակաս են անցկացրել: