Բրիտանական մամուլը շարունակում է քննարկել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Արսենալ»:

The Guardian-ը եւ The Телegraph-ը գրում են, որ «Արսենալի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի այս ամիս ձեռք բերի Հայաստանի հավաքականի ավագին:

Չիլիական El Mercurio-ի տվյալներով, Սանչեսի հեռանալը լոնդոնյան ակումբից առայժմ տեղի չի ունենում, քանի որ Մխիթարյանը չի շտապում ընդունել «Արսենալի» առաջարկը: Հայ ֆուտբոլիստին չի գրավում թիմի կարգավիճակն ու իր աշխատավարձը:

Բացի այդ, Manchester Evening News-ը գրում է, թե Մխիթարյանը ցանկանում է համոզվել, որ իր տրանսֆերի նախաձեռնողը «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է:

Համացանցանում նաեւ ծաղրանկար է հայտնվել այս թեմայով: