Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Քվեարկությունն անցկացվել է «սերուցքայինների» երկրպագուների շրջանում: Նախորդ ամիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 6 խաղում խփել է 5 գնդակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից» և վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: