Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոթն առաջիկա օրերին կփոխի ակումբային գրանցումը,- հաղորդում է Daily Mail-ը:

28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կկայանա մինչև շաբաթվա վերջ: «Էվերթոնը» փորձառու ֆուտբոլիստին գնելու գլխավոր հավակնորդն է:

Հաղորդվում է, որ լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մտադիր է Ուոլկոթի տրանսֆերն իրականացնել որքան հնարավոր է շուտ:

Գործարքի մոտավոր արժեքը կարող է կազմել 30 միլիոն ֆունտ ստերլինգ