աշտպան Խավյեր Մասկերանոն մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն:

«Mundo Deportivo»-ի տեղեկություններով, կատալոնացիները համաձայնեցրել են արգենտինացու տեղափոխությունը «Հեբեյ Չայնա Ֆորչուն»: Գործարքի արժեքը 10 մլն եվրո է գնահատվում:

Աղբյուրի փոխանցմամբ, Մասկերանոն «Բարսելոնայի» կազմում իր վերջին հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ կատալոնական թիմն Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակում կընդունի «Էսպանյոլին»:

Այսօր` հունվարի 17-ին, կկայանա գավաթային առաջին խաղը, բայց արգենտինացին վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի գա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 14 համարը, որի ներքո հանդես է գալիս Մասկերանոն, նրա հեռանալուց հետո բաժին կհասնի Ֆիլիպե Կոուտինյոյին: