Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին այս ամռանը կարող է փոխել ակումբը:

«Corriere dello Sport»-ը գրում է, որ ուրուգվայցին գոհ չէ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունից: Ֆուտբոլիստը հոգնել է բրազիլացու հետ մրցակցությունից և ցանկանում է վերադառնալ Իտալիա:

Ա Սերիայում նա հանդես է եկել «Պալերմոյի» և «Նապոլիի» կազմում:

Աղբյուրը նշում է, որ հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել Թուրինի «Յուվենտուսը», որը հետևում է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին