Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կիսապաշտպան Ջեք Ուիլշերի մասին:

«Ուիլշերը դարձել է ավելի համբերատար և հասուն ֆուտբոլիստ: Նա սկսել է ավելի լավ վերլուծել: Ավելի վաղ կարևոր էր միայն նրա խաղալու ցանկությունը: Այժմ Ջեքն ավելի պատասխանատու է դարձել այդ հարցում: Ավելի վաղ նա ուշադրություն չէր դարձնում ցավերին՝ կարծելով, որ օրգանիզմը կդիմանա:

Տեսնում եմ Ուիլշերին այստեղ, քանի որ «Արսենալը» նրա թիմն է: Ոչ ոք կասկածի տակ չի դնում նրա սերը և հավատարմությունը: Պետք է այնպիսի համաձայնության հասնենք, որը նրան երջանիկ կդարձնի»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Guardian-ը: