Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակն է,- հաղորդում է Goal.com-ը:

Անգլիական ակումբը փորձում է գնել 25-ամյա ֆուտբոլիստին: Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մոուրան մասնակցել է 5 հանդիպման: Բրազիլացին դաշտում է անցկացրել ընդհանուր առմամբ 72 րոպե, դարձել մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: