Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով,- հաղորդում է Don Balon-ը:

Լիվերպուլցիները պատրաստ են 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 150 միլիոն եվրո: Մերսիսայդցիները հետևում են իսպանացու շուրջ ստեղծված իրավիճակին. նա չի ստանում բավարար խաղային ժամանակ:

Սակայն դրա հետ մեկտեղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ տրանսֆերի հանել Ասենսիոյին: