«Արսենալի» ֆուտբոլիստ Դենի Ուելբեքը մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ թիմակիցներին հրաժեշտ տալիս չի կարողացել զսպել արցունքները:

«Մխիթարյանն «Օլդ Թրաֆորդից» հեռանալիս լա՞ց է եղել: Ես էլ լաց կլինեի, եթե ավտոբուս կայանելուց անցնեի գեղեցիկ ֆուտբոլ խաղալուն».- գրել է անգլիացի ֆուտբոլիստը «Թվիթերում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը թիմակիցներին հրաժեշտ տալուց հետո ուղևորվել է Լոնդոն, որտեղ հանդիպելու է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: