Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն մոտ է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելուն:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, 26-ամյա բելգիացին շաբաթական կվաստակի 260 հազար ֆունտ ստերլինգ:

Այսպիսով, Դե Բրյույնեի աշխատավարձը կհասնի տարեկան 13.5 միլիոն ֆունտ ստերլինգի: Այժմ նա ստանում է 6 միլիոն: