«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ալբերտ Ռիերան որոշել է ավարտել կարիերան:

35-ամյա իսպանացին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար.

«Հիմա այն պահն է, երբ պետք է հրաժեշտ տամ ֆուտբոլին: Շնորհակալ եմ այն թիմերին և երկրպագուներին, որոնք ինձ հետ են եղել 2001 թվականից ի վեր: Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք եղել այս 17 տարիների ընթացքում:

Պետք է շարժվել առաջ»,- Ռիերայի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» մամուլի քարտուղարությունը:

Բացի «Լիվերպուլից» Ռիերան խաղացել է նաև «Մալյորկայում», «Մանչեսթեր Սիթիում», «Օլիմպիակոսում», «Գալաթասարայում» և «Կոպերում»: