Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ազգերի Լիգայի վիճակահանության մասին:

Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, ընդգրկվել է D դիվիզիոնի D խմբում, որտեղ իր մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները.

«Վիճակահանությանը մեզ համար վատ չստացվեց: Իհարկե, պետք է հաղթենք անկախ մրցակիցներից: Բայց Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկացած արդյունքի:

Վստահ եմ` մեզ հեշտ խաղեր չեն սպասում Մակեդոնիայի և, հավանաբար, Լիխտենշտեյնի հետ: Բայց, միևնույն է, ես սպասում եմ, որ մեր հավաքականն ունակ է հաղթել խմբում»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականն այս մրցաշարի շրջանակում իր առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ Երևանում հյուրընկալելով Լիխտեշտեյնին, իսկ 3 օր անց արտագնա խաղում մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի հետ: