Մյունխենի «Բավարիան» չի ցանկանում հրավիրել «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին,- հաղորդում է Bild-ը:

Ակումբի ղեկավարության կարծիքով՝ Նագելսմանը չափազանց երիտասարդ է, ոչ կայուն, նրան չի բավականացնում միջազգային փորձ: Բացի այդ, մյունխենցիների նախագահ Ուլի Հյոնեսը լավ հարաբերություններ ունի «Հոֆենհայմի» ղեկավար Դիտմար Հոպի հետ:

«Բավարիան» ամռանը Յուպ Հայնկեսին կփորձի փոխարինել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելով: