«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է քաջալերել թիմին, որը վերջին շրջանում այնքան էլ լավ հանդես չի գալիս:

Պորտուգալացի ֆուտբոլիստը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել: Երեկ, հիշեցնենք, մադրիդցիներն Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Լեգանեսի» հետ խաղում պարտություն են կրել (1:2) և դուրս մնացել հետագա պայքարից.

«Առաջ «Ռեալ»: «Առաջ» մադրիդիստներ: Առջևում դեռ շատ մարտեր ունենք. որոնք պետք է հաղթենք»,- գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն, որը բաց է թողել «Լեգանեսի» հետ խաղը, պարտության մեջ մեղադրել է «Ռեալի» 3 ֆուտբոլիստի:

«Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի առաջնության շրջանակում հունվարի 27-ին: Պրիմերայի 21-րդ տուրում մադրիդցիները հյուրընկալվելիս կմրցեն «Վալենսիայի» հետ: