«Յուվենտուսի» դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը հերթական անգամ պատմել է` արդյոք կարո՞ղ է երկարաձգել մինչև այս ամառ նախատեսված պայմանագիրը:

«Շուտով կհանդիպեմ «Յուվենտուսի» նախագահի հետ, և մենք կխոսենք:

Լավագույնն եմ ցանկանում թիմի համար: Պետք է միասին կայացնենք այնպիսի որոշում, որը օգտակար կլինի բոլորիս համար: Չեմ ցանկանում խնդիր դառնալ «Յուվենտուսի» կամ իմ թիմակիցների համար:

Արդյոք կարո՞ղ եմ մեկ այլ ակումբ տեղափոխվել, եթե չերկարաձգեմ պայմանագիրը. ոչ, կա'մ «Յուվենտուսը», կա'մ` ոչինչ»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում «La Repubblica»-ն:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ավարտել կարիերան: