«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ հարձակվող Ալեքսիս Սանչեսը մանկունիացիների կազմ չի տեղափոխվել գումարի համար:

Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, չիլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը նոր ակումբում կարող է հասնել շաբաթական մինչև 350 հազար ֆունտի.

«Չգիտեմ, թե նա ինչու է ընտրել «Յունայթեդը», բայց գիտեմ, որ եթե մյուս ակումբները չեն կարողացել նրան ձեռք բերել, ապա հարցը միանշանակ գումարի մեջ չէ: Վերլուծեք, թե ինչ գումարներ են ծախսել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և նույնիսկ «Էվերթոնը»: Նրանք մեզանից ավելի շատ են ծախսել:

Որքա՞ն կարժենար Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը, եթե նա դեռ 3 տարի ունենար պայմանագրով: Նայելով ընթացիկ թվերին` ես կասեի, որ մոտ 100-150 մլն ֆունտ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` Սանչեսի գործարքի մի մաս է կազմել ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը տեղափոխվել է «Արսենալ»: Սանչեսն «Արսենալի» կազմում անգլիական Պրեմիեր-լիգայի 122 հանդիպման է մասնակցել և դարձել 60 գոլի հեղինակ: