«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե իրեն ինչպես է զգում Լա Լիգայի 20-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղում (7:1) ստացած դեմքի պատռվածքից հետո:

Դրվագներից մեկում հյուրերի ֆուտբոլիստը վրիպել է և ոտքով հարվածել պորտուգալացու դեմքին, ինչի արդյունքում Ռոնալդուն վնասվածք է ստացել.

«Խաղերի ընթացքում մրցակիցները սովորաբար հարվածում են ինձ, քանի որ նրանց գործն ինձ կանգնեցնելն է: «Դեպորտիվոյի» հետ խաղում իմ բախտը պարզապես չբերեց: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ամեն ինչ լավ է, ես առաջվա պես գեղեցիկ եմ, տեսողությունս էլ առաջվա պես հստակ է: Այնպես, որ խնդիր չկա»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Վալենսիայի» հետ արտագնա խաղին, որը կկայանա այսօր` հունվարին 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: