Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը լայնածավալ տրանսֆերային արշավ իրականացնել,- հաղորդում է Daily Mail-ը:

«Արքայական ակումբը» պատրաստվում է իրականացնել Անգլիայի առաջնության երեք աստղերի տրանսֆերը: Մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակներն են Էդեն Ազարը և Հարի Կեյնը: Նրանց համար «Ռեալը» պատրաստ է վճարել 200-ական միլիոն ֆունտ ստերլինգ: Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է ևս 100 միլիոն վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի համար:

«Ռեալը» պատրաստվում է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյով: