ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ կայանալիք առաջիկա խաղի մասին, պատասխանել է այն հարցին, թե մադրիդյան թիմի համար որքանով է կարևոր Կրիշտիանու Ռոնալդուն.

«Շատ եմ հարգում Կրիշտիանուին այն ամենի համար, ինչին նա հասել է: Դա հայելի է, որում ես ինձ եմ տեսնում: Տեսեք` թե նա և Մեսսին ինչի են հասել 10 տարվա ընթացքում:

Մենք բոլորս ցանկանում ենք նմանվել նրանց: Բայց Մադրիդը միայն Ռոնալդուն չէ: Այնտեղ շատ են լավ ֆուտբոլիստները»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին, իսկ թիմերի միձև պատասխան խաղը` մարտի 6-ին: