Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ակնարկել է, որ առաջիկայում կհեռանա ներկայիս ակումբից,- փոխանցում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», իսկ «սերուցքայինների» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կվերադառնա «Ինտեր»:

Իկարդին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար հետևյալ գրությամբ. «Ժամանակին հաջողություն ասելու հնարավորությունը մեծահասակի քայլ է»: