Մյունխենի «Բավարիայի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանչեշի եղբայր Ժայիր Տավարեշը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին» և ֆրանսիական ՊՍԺ-ին,- հաղորդում է AS-ը:

Փետրվարին նա կդառնա 17 տարեկան, սակայն արդեն հասցրել է փայլել «Բենֆիկայի» երիտասարդական թիմի կազմում, որը մասնակցում է «Ալ Կաս» մրցաշարին: Հենց դրա ժամանակ են պորտուգալացու խաղը նկատել եվրոպական թոփ-ակումբների ներկայացուցիչները:

Ժայիր Տավարեշի հրաժարագինը կազմում է 30 միլիոն եվրո: