Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ» թիմից:

Այս մասին հայտնում է Սաուդիան Արաբիայի առաջնության լրատվական բաժինը:

«Ալ-Շաբաբը» թվիթերյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Մարկոսին:

Պիզելին «Ալ-Շաբաբ» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը հունական «Քսանթիից»:

«Sports.kz»-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ակտոբեն» հետաքրքրված է «ամենահայ բրազիլացու» ծառայություններով: