«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի նորեկ Ալեքսիս Սանչեսի գործողությունները Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում (0:2):

«Նա լավ աշխատեց, սակայն այսպիսի խաղը և դասավորությունը նրա համար չեն: Երկրորդ խաղակեսում թույլ տվեցի Ալեքսիսին ավելի մոտ խաղալ Լուկակուին, սակայն նա զգում էր, որ պետք է նահանջի գրոհները սկսելու համար:

Սանչեսը դաշտում թողեց ամբողջ ուժերը, և ուրախ եմ, որ թիմում ունեմ այսպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: