Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Էվերթոնի» հետ վաղը կայանալիք խաղը կսկսի մեկնարկային րոպեներից:

Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.

«Անկասկած, Մխիթարյանը վաղը կլինի մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ապա դեռ հստակ չեմ կարող ասել: Նա երեկ սկսեց մարզվել, բայց փոքր-ինչ վատառողջ է, մրսել է: Կսպասեմ բժշկական եզրակացությանը և դրանից հետո միայն որոշում կկայացնեմ:

Մխիթարյանն ու Օբամեյանգը ֆուտբոլիստներ են, ովքեր խաղացել են միասին, իրար շատ լավ գիտեն, և ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան ստեղծել այն իդեալական փոխըմբռնումը, որ ունեին «Դորտմունդում»,- ասել է մարզիչը:

Ֆրանսիացի մասնագետին հարց է ուղղվել նաև այն մասին` արդյոք Օբամեյանգը Օզիլի, Լակազետի և Մխիթարյանի հետ կկազմի՞ հարձակման նոր քառյակ, ինչին Վենգերը պատասխանել է.

«Ամեն ինչ հնարավոր է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի 26-րդ տուրի` «Արսենալ»-«Էվերթոն» խաղը կկայանա վաղը` փետրվարի 3-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: