Բրիտանացի փորձագետ Դենի Մարֆին մեկնաբանել է «Արսենալի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Մխիթարյանը և Օբամեյանգն իսկապես հիանալի տեսք ունեին: Միկին մասնավորապես շոու էր կազմակերպել: Գիտեինք, որ նա ունի այդ որակները:

Մխիթարյանը սիրում է հանդես գալ փլեյմեյքերի դիրքում և նրա առաջին փոխանցումը միշտ սրող է: Ինձ համար զարմանալի էր, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» չստացավ շանս: Նա կատարյալ ձևով գտավ Օբամեյանգին և դա իսկապես շատ խելացի գրոհ էր»,- Դենի Մարֆիի խոսքը մեջբերում է Daily Star-ը: