Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը Goal.com-ի եւ Whoscored-ի վարկածներով եւս ընդգրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ BBC-ն:

Հիշեցնենք, որ «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի խաղում 29-ամյա Մխիթարյանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնյան ակումբը հաղթել էր 5:1 հաշվով:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am