Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դրվատանքով է խոսել ակումբակից Մեսութ Օզիլի մասին:

«Ես վայելում եմ Օզիլի հետ խաղը: Նա անհավանական ֆուտբոլիստ է: Ոմանք ասում են, թե մենք չենք կարող հաջող խաղալ միասին, բայց ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք այդպես կարծում: Ես ավելի լավն եմ դառնում, երբ խաղում եմ Մեսութի հետ: Ինչո՞ւ չի կարելի խաղադաշտում ունենալ երկու «10» համարների:

Շատ ուրախ եմ հանդես գալ «Արսենալում»: Երջանիկ եմ լինել այս թիմի ցուցադրած հարձակողական ֆուտբոլի մի մասը: Հարձակողական ոճի բոլոր խաղացողներն էլ ցանկանում են հարձակողական ֆուտբոլ դավանող թիմում հանդես գալ: Այսպիսի խաղի պայմաններում ես դառնում եմ ավելի արդյունավետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ֆոտո՝ «Արսենալի» մամուլի ծառայություն