Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում։ Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կընդգրկվի Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Սեադ Կոլաշինաց, Ջեկ Ուիլշիր, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Մարտի 1-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Նյութի աղբյուրը` NEWS.am