Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Միլան» - «Արսենալ» հանդիպման լավագույն խաղացող, Whoscored.com-ի վարկածով:

Հայ ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 9.1:

Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել նաեւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Իտալիայում հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը՝ առաջին գոլը խփելով լոնդոնյան թիմում: